Անց է կացվել դասընթաց ՀՀ տարածքում գործող ապահովագրական ընկերությունների, ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձանց ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների մասնակցությամբ
Սույն թվականի հուլիսի 6-ին ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից անց է կացվել դասընթաց ՀՀ տարածքում գործող ապահովագրական (վերապահովագրական) ընկերությունների, ապահովագրական (վերապահովագրական) միջնորդային գործունեություն իրականացնող անձանց ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների մասնակցությամբ:
Դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել են ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման արդյունքները, մասնավորապես՝ ֆինանսական հաստատությունների կողմից ՓԼ/ԱՖ դեմ պայքարի օրենսդրությամբ սահմանված պարտականությունների կատարման մասով արձանագրված առաջխաղացումը և առկա խնդիրները: Այդ համատեքստում հատկապես կարևորվել է ապահովագրական ընկերությունների, ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձանց կողմից ռիսկահենք մոտեցման կիրառման, այդ կապակցությամբ առկա փորձի, ինչպես նաև կասկածելիության նոր ազդակների և չափանիշների ներկայացումը:
Դասընթացը կրելու է շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով բոլոր հաշվետվություն տրամադրող անձանց ծանոթացնել ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման արդյունքներին, ինչպես նաև ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում առկա զարգացումներին: