Անց է կացվել ԱՊՀ մասնակից երկրների ՖՀՄ-ների ղեկավարների խորհրդի աշխատանքային խմբերի հանդիպում

Սույն թվականի սեպտեմբերի 23-ից 24-ը ՀՀ Կենտրոնական բանկի Ծաղկաձորի ՏԴԿ-ում անց է կացվել ԱՊՀ մասնակից երկրների ՖՀՄ-ների ղեկավարների խորհրդի աշխատանքային խմբերի հանդիպում:

ՓԼ/ԱՖ ռիսկերի ազգային գնահատման հարցերով աշխատանքային խմբի նիստի ընթացքում քննարկվել են մասնակից երկրների ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգերը և ՓԼ/ԱՖ հիմնական ռիսկերը, ՓԼ/ԱՖ ռիսկերի ազգային գնահատման միջազգային փորձը, ԱՊՀ մասնակից երկրների ՖՀՄ-ների ղեկավարների խորհրդի ՓԼ/ԱՖ ռիսկերի ազգային գնահատման հարցերով աշխատանքային խմբի կանոնակարգը և 2016-2017թթ. աշխատանքային ծրագիրը: Հանդիպման ընթացքում ներկայացվել են ՀՀ ՓԼ/ԱՖ ռիսկերի ազգային գնահատման մեթոդոլոգիան և արդյունքները:
ԱՊՀ մասնակից երկրների ՖՀՄ-ների ղեկավարների խորհրդի փորձագետների հանդիպման ընթացքում նախապատրաստվել են ԱՊՀ մասնակից երկրների ՖՀՄ-ների ղեկավարների խորհրդի 6-րդ նիստի օրակարգային հարցերը:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի, Տաջիկստանի և Ռուսաստանի Դաշնության ՖՀՄ-ների ներկայացուցիչները, ինչպես նաև ԱՊՀ մասնակից երկրների ՖՀՄ-ների ղեկավարների խորհրդի գործադիր կոմիտեի ներկայացուցիչը: