Անց է կացվել դասընթաց՝ խաղատների, շահումով խաղերի, ներառյալ՝ ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող անձանց և ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչների համար

Սույն թվականի հոկտեմբերի 14-ին ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից անց է կացվել դասընթաց՝ խաղատների, շահումով խաղերի, ներառյալ՝ ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող անձանց և ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել են ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման արդյունքները, մասնավորապես՝ ֆինանսական հաստատությունների կողմից ՓԼ/ԱՖ դեմ պայքարի օրենսդրությամբ սահմանված պարտականությունների կատարման մասով արձանագրված առաջխաղացումը և առկա խնդիրները: Միաժամանակ, մասնակիցներին ներկայացվել են օրենսդրության զարգացումները կապված զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի հետ, ՓԼ/ԱՖ դեմ պայքարի օրենսդրությամբ սահմանված կանխարգելիչ միջոցառումները, կասկածելիության նոր ազդակներ և չափանիշներ:

Դասընթացը կրելու է շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով բոլոր հաշվետվություն տրամադրող անձանց ծանոթացնել ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման արդյունքներին, ինչպես նաև ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում առկա զարգացումներին: