Անց է կացվել դասընթաց ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերի ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների և ՀՀ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչության աշխատակիցների մասնակցությամբ
Սույն թվականի մայիսի 22-ին ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից անց է կացվել դասընթաց ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերի ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների և ՀՀ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչության աշխատակիցների մասնակցությամբ:
Դասընթացի շրջանակներում մասնակիցներին են ներկայացվել 2018թ. վերանայված ազգային ռիսկերի գնահատման արդյունքները, գործարքների/գործարար հարաբերությունների մերժման/դադարեցման առնչությամբ ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի հանձնարարականները, առանց առերես շփման գործարար հարաբերությունների կարգավորումը, պարտադիր տեղեկացման ենթակա հաշվետվությունների ներկայացման նոր համակարգը, իրականացվել են նաև գործնական առաջադրանքներ: Մասնակիցների հետ քննարկվել են նաև թղթակցային բանկային հարաբերությունների կարգավորման պրակտիկան, ինչպես նաև «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխությունները՝ կապված զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ թիրախային ֆինանսական պատժամիջոցների կիրառման հետ:
Դասընթացը կրելու է շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով բոլոր հաշվետվություն տրամադրող անձանց իրազեկել ՓԼ/ԱՖ, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում առկա զարգացումների վերաբերյալ: