Տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ֆինանսական հետախուզության մարմինների ղեկավարների խորհրդի 11-րդ նիստը
Սույն թվականի մայիսի 23-ին Չինաստանի Նանկին քաղաքում տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ֆինանսական հետախուզության մարմինների ղեկավարների խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) 11-րդ նիստը, որին մասնակցել է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի (ՖԴԿ) ղեկավար Դանիել Ազատյանի գլխավորած պատվիրակությունը:
Նիստի ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչական կենտրոնների բացահայտման նպատակով ձեռնարկվող համատեղ միջոցառումների արդյունքները, հաստատվել է ՖԴԿ նախաձեռնությամբ իրականացվող՝ փողերի լվացման վերազգային ռիսկերի գնահատման ծրագրի 2018թ. ճանապարհային քարտեզը:
Խորհրդի որոշմամբ ձևավորվել է ԱՊՀ անդամ երկրների ֆինանսական հետախուզության մարմինների միջև տեղեկատվության փոխանակման համակարգը, քննարկել են տարածաշրջանում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք այլ հարցեր: