Ստորագրվել է «ՀՀ արդարադատության ակադեմիայի և ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի միջև համագործակցության մասին» փոխըմբռնման համաձայնագիր

2016 թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի և ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանի միջև կնքվել է «ՀՀ արդարադատության ակադեմիայի և ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի միջև համագործակցության մասին» փոխըմբռնման համաձայնագիր:

Համաձայնագրի կնքման նպատակն է՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (այսուհետ՝ ՓԼ/ԱՖ) դեմ պայքարում ընդգրկված Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների մասնագիտական պատրաստվածության  կատարելագործումը՝ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի միջազգային-իրավական փաստաթղթերի և ներպետական օրենսդրության վերաբերյալ դասընթացների առարկայական ծրագրերի կազմման, փոխադարձ համաձայնեցված թեմաների ներառման, համապատասխան նյութերի մշակման և համատեղ դասընթացների, գիտական միջոցառումների կազմակերպման ուղղությամբ: