Անց է կացվել դասընթաց ՀՀ տարածքում գործող արտարժույթի փոխանակման կետերի ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների և ՀՀ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչության աշխատակիցների մասնակցությամբ

Սույն թվականի հունիսի 26-ին ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից անց է կացվել դասընթաց ՀՀ տարածքում գործող արտարժույթի փոխանակման կետերի ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների և ՀՀ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչության աշխատակիցների մասնակցությամբ: Դասընթացի շրջանակներում մասնակիցներին են ներկայացվել 2018թ. վերանայված ազգային ռիսկերի գնահատման արդյունքները, գործարքների/գործարար հարաբերությունների մերժման/դադարեցման կարգավորումները, իրականացվել են նաև գործնական առաջադրանքներ: Մասնակիցների հետ քննարկվել են նաև Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխությունները՝ կապված զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ թիրախային ֆինանսական պատժամիջոցների կիրառման հետ:

Դասընթացը կրելու է շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով բոլոր հաշվետվություն տրամադրող անձանց իրազեկել ՓԼ/ԱՖ, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում առկա զարգացումների վերաբերյալ: