Անց է կացվել դասընթաց փաստաբանների համար
Սույն թվականի նոյեմբերի 9-ին-ին ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից անց է կացվել դասընթաց՝ փաստաբանների համար:
թեմաներ Դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել են թեմաներ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների և լրացումների և ՓԼ/ԱՖ դեմ պայքարի շրջանակներում փաստաբանական գաղտնիքին առնչվող հարցերի («Միշոն ընդդեմ Ֆրանսիայի» ՄԻԵԴ-ի վճռի վերլուծության միջոցով) վերաբերյալ: Բացի դրանից իրականացվել են նաև գործնական առաջադրանքներ՝ պրակտիկ օրինակներով մասնակիցներին ներկայացնելով գործարքները կամ գործարար հարաբերությունները կասկածելի որակելու և հաշվետվություն տրամադրելու գործընթացը և այլն:
Դասընթացը կրելու է շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով բոլոր հաշվետվություն տրամադրող անձանց իրազեկել ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում առկա զարգացումների վերաբերյալ: