Անց է կացվել դասընթաց ՀՀ տարածքում գործող ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, կորպորատիվ ներդրումային ֆոնդերի, ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայի ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների և ՀՀ ԿԲ ՖՎՎ աշխատակիցների մասնակցությամբ

​Սույն թվականի հուլիսի 1-ին ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից անց է կացվել դասընթաց ՀՀ տարածքում գործող ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, կորպորատիվ ներդրումային ֆոնդերի, ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայի ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների և ՀՀ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչության աշխատակիցների մասնակցությամբ:

Դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել են.

  • ​ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդերի կառավարիչներին, կորպորատիվ ներդրումային ֆոնդերին, Կենտրոնական դեպոզիտարիային ներկայացվող՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենսդրության հիմնական պահանջները
  • փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման արդիական ռիսկեր
  • վիրտուալ ակտիվների միջոցով փողերի լվացման տիպաբանություն
  • իրավիճակային խնդիրներ
  • կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևեր
  • տեղեկատվական տեխնոլոգիաների դերը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում:

Դասընթացը կրելու է շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով բոլոր հաշվետվություն տրամադրող անձանց իրազեկել ՓԼ/ԱՖ, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում առկա զարգացումների վերաբերյալ:​​​