Հաստատվել են 2017-2020թթ․ փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման ռիսկերի ազգային գնահատման հաշվետվությունները
Սույն թվականի հոկտեմբերի 18-ին «Հայաստանի Հանրապետությունում փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ տարվող պայքարի հարցերով» միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել են երկու հաշվետվություններ՝ «2017-2020թթ․ Հայաստանի Հանրապետությունում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի ազգային գնահատման հաշվետվությունը» և «2017-2020թթ․ Հայաստանի Հանրապետությունում զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման ռիսկերի ազգային գնահատման հաշվետվությունը»։ ՀՀ-ում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի ազգային գնահատումներ իրականացվել են նաև 2010-2013թթ. և 2014-2016թթ. ժամանակահատվածների համար, իսկ զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման ռիսկերի ազգային գնահատում իրականացվում է առաջին անգամ։