Անց է կացվել դասընթաց ՀՀ տարածքում գործող դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների և ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայի ներքին դիտարկումների...

Սույն թվականի հունիսի 29-ին ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից անց է կացվել դասընթաց ՀՀ տարածքում գործող դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների և ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայի ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների մասնակցությամբ:

Դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել են ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման արդյունքները, մասնավորապես՝ ֆինանսական հաստատությունների կողմից ՓԼ/ԱՖ դեմ պայքարի օրենսդրությամբ սահմանված պարտականությունների կատարման մասով արձանագրված առաջխաղացումը և առկա խնդիրները: Այդ համատեքստում հատկապես կարևորվել է դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների և ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայի կողմից ռիսկահենք մոտեցման կիրառման, այդ կապակցությամբ առկա փորձի, ինչպես նաև կասկածելիության նոր ազդակների և չափանիշների ներկայացումը:

Դասընթացը կրելու է շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով բոլոր հաշվետվություն տրամադրող անձանց ծանոթացնել ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման արդյունքներին, ինչպես նաև ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում առկա զարգացումներին: