Դիլիջանում տեղի է ունեցել «Thriving in Sustainable Times: The ESG for Banks and Policymakers» միջազգային համաժողովը
20.10.2025Հոկտեմբերի 16–17-ը Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի է ունեցել «Thriving in Sustainable Times: The ESG for Banks and Policymakers» միջազգային համաժողովը։
Միջոցառումը համախմբել է առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչների, այդ թվում՝ Գերմանիայի Դաշնային բանկի, Համաշխարհային բանկի, IFAC-ի, ինչպես նաև Հայաստանի պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչների՝ քննարկելու ESG սկզբունքների ինտեգրման, կենսակայունության հաշվետվողականության և կանաչ ֆինանսների հարցերը։
Մասնակիցները խոսել են ESG տեղեկատվության բացահայտման և ԵՄ կայուն ֆինանսների շրջանակի նշանակության, ինչպես նաև կլիմայական հարմարվողականության, ESG ռիսկերի կառավարման, կայուն ֆինանսների ոլորտում թափանցիկության և հաշվետվողականության կարևորության մասին:
Համաժողովի երկրորդ օրն անդրադարձ է եղել կենսակայունության հաշվետվողականության նկատմամբ վստահության ամրապնդմանն ուղղված քայլերին, ինչպես նաև այնպիսի հարցերի, ինչպիսիք են կանաչ ֆինանսավորման մասով ընթացիկ բարեփոխումները և շուկայի միտումները:
Համաժողովը եզրափակվել է ESG վերահսկողության և տվյալների կայուն նորարարության վերաբերյալ քննարկումներով՝ ընդգծելով համագործակցության կարևորությունը ESG-ով ուղղորդվող զարգացման գործում։
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: