ԿԲ-ն հյուրընկալեց «Black Swan Summit Armenia 2025»-ը՝ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում

31.10.2025
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33

Հոկտեմբերի 24-25-ին Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում՝ ՀՀ կենտրոնական բանկի հյուրընկալությամբ, անցկացվեց միջազգային Black Swan Summit Armenia 2025 համաժողովը, որը կազմակերպվել էր Global Finance & Technology Network (GFTN)-ի կողմից։ Միջոցառումը համախմբել էր ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտների մասնագետների, ներդրողների և կարգավորող մարմինների ներկայացուցիչների:

Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ով իր ելույթում ընդգծեց Հայաստանի ձգտումը՝ դառնալու թվային նորարարության և վստահելի ֆինանսական էկոհամակարգի տարածաշրջանային կենտրոն։ Նա նշեց, որ Հայաստանը գտնվում է իր թվային վերափոխման վճռորոշ փուլում և ձգտում է դառնալ ոչ միայն տեխնոլոգիաների օգտագործող, այլև դրանք ձևավորող երկիր՝ ամրապնդելով ֆինանսական կայունությունն ու ներդրողների վստահությունը։

Քննարկումների առանցքային թեմաներն էին արհեստական բանականության դերը ֆինանսների ապագայում, թվային ակտիվների և կայուն ֆինանսների կարգավորումը, ինչպես նաև թվային ենթակառուցվածքների միջոցով տարածաշրջանային համագործակցության և առևտրի խթանումը։ Մասնակիցները վերլուծեցին թվային ինքնության, բաց տվյալների և արագ վճարումների համակարգերը և դրանց դերը տնտեսության իրական հատվածի արդյունավետությունն ու վստահությունը բարձրացնելու հարցում։

Համաժողովի երկրորդ օրը կենտրոնացած էր արհեստական բանականության և թվային տնտեսության նոր մոդելների վրա։ Քննարկվեց, թե ինչպես կարող են Հայաստանի նման փոքր, բայց բարձր տեխնոլոգիական ներուժ ունեցող երկրները, ձևավորել «ասիմետրիկ առավելություն»՝ մասնագիտանալով բիոտեխնոլոգիաների, կիբերանվտանգության կամ ֆինանսական ոլորտում արհեստական բանականության լուծումների շուրջ։ Մասնակիցներն անդրադարձան այն քայլերին, որոնք անհրաժեշտ են պետական քաղաքականության, կրթության և ներդրումային միջավայրի մակարդակում Հայաստանի AI էկոհամակարգը համաշխարհային շուկա դուրս բերելու համար։

Ամփոփիչ քննարկումը նվիրված էր Մերձավոր Ֆինանսական միջանցքի (Middle Corridor) հայեցակարգին: Անդրադարձ եղավ տարածաշրջանային համագործակցության միջոցով ընդհանուր թվային և ֆինանսական ենթակառուցվածքների ձևավորմանը, որն արագ, մատչելի և անվտանգ փոխանակման համակարգեր կստեղծի Ասիայի և Եվրոպայի միջև։

«Black Swan Summit Armenia 2025»-ը ոչ միայն բարձր մակարդակի մասնագիտական հարթակ էր, այլև համագործակցության և գաղափարների փոխանակման եզակի միջավայր։ Այն ամրապնդեց Հայաստանի դիրքը՝ որպես տարածաշրջանային նորարարական կենտրոն, որտեղ ձևավորվում են թվային ֆինանսների և տեխնոլոգիական համագործակցության ապագայի ուղղությունները։

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: