Հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) ստանալու վերաբերյալ սպառողներին իրազեկման թերթոն
(Ուղարկվել է CBANet-ով 05/03/2014թ.)
Ուղղված է՝
ՀՀ տարածքում գործող բոլոր առևտրային բանկերին
Վճարահաշվարկային կազմակերպություններին`
Վճարահաշվարկային կազմակերպությունների միությանը
- «Հայփոստ» ՓԲԸ-ին
- «Մոբի դրամ» ՓԲԸ-ին
- «ՄԱՆԻՏՈՒՆ» ՓԲԸ-ին
Առարկան՝ Հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) ստանալու վերաբերյալ սպառողներին իրազեկման թերթոն
Հարգելի’ տիկնայք և պարոնայք,
Ի լրումն 2014 թվականի փետրվարի 27-ին CBANet և էլեկտրոնային եղանակով Ձեզ ուղարկված «Գանձապետարան ուղղվող վճարների կատարման վերաբերյալ» շրջաբերականի հայտնում ենք Ձեզ, որ անհրաժեշտություն է առաջացել իրազեկել հաճախորդներին նաև հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) ստանալու քայլերի վերաբերյալ, քանի որ բազմաթիվ բողոքներ են ստացվել հաճախորդներից ՀԾՀ չունենալու և ՀԾՀ ստանալու քայլերի անտեղյակության վերաբերյալ:
Հաշվի առնելով վերը նշվածը, հորդորում ենք Ձեզ, հնարավորինս սեղմ ժամկետներում «Գանձապետարան ուղղվող վճարների կատարման վերաբերյալ հաճախորդներին տեղեկացման թերթոն»-ում ավելացնել կից ներկայացվող տեքստը:
Շնորհակալություն համագործակցության համար:
Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար` Արմենուհի Մկրտչյան
Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել
Անժելա Ավետիսյանին
