Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից միասնական տեղեկատվության տրամադրման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող
բանկերին և վարկային կազմակերպություններին
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից միասնական տեղեկատվության տրամադրման վերաբերյալ
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Հայտնում ենք, որ Կենտրոնական բանկը ստացել է տեղեկատվություն, որ գրավադրված անշարժ գույքի իրացման դեպքում գրավառու բանկի կամ վարկային կազմակերպության համար պարբերաբար առաջանում են խնդիրներ գործարքների նոտարական վավերացման հետ կապված, քանի որ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումները հրաժարվում են գրավառուներին տրամադրել անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների միասնական տեղեկատվություն պարունակող տեղեկանք:
Հաշվի առնելով վերոնշյալ իրադրությունը, Կենտրոնական բանկը դիմել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին վերը նշված խնդրի լուծմանն աջակցելու նպատակով:
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից տեղեկացրել են, որ կոմիտեի տարածքային ստորաբաժանումներին ուղղվել է շրջաբերական նամակ, որտեղ հանձնարարվել է անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկատվությունը տրամադրել ոչ միայն գույքի նկատմամբ սեփականության, այլև գրանցված այլ գույքային իրավունքներ ունեցող սուբյեկտների դիմումների հիման վրա:
Կից ներկայացնում ենք ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի շրջաբերական նամակի պատճենը (1 թերթ):
Հարգանքով՝
Իրավաբանական վարչության պետ՝ Վարուժան Ավետիքյան
Սույն գրության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար, կարող եք դիմել
ՀՀ կենտրոնական բանկի Իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության ու զարգացման բաժնի
իրավախորհրդատու՝ Սոնա Բաղդասարյանին