Կանոնակարգ 8/04-ի վերաբերյալ
Հայաստանի բանկերի միությանը
ՀՀ վարկային կազմակերպությունների միությանը
Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիային
Հայաստանի ֆինանսավարկային կազմակերպությունների
խորհրդատվական կենտրոն ՀԿ
Բոլոր ներդրումային ընկերություններին
Բոլոր դրամական փոխանցումներ իրականացնող
վճարահաշվարկային կազմակերպություններին
«Հաճախորդների բողոք-պահանջների քննության գործընթացը կարգավորող նվազագույն պայմաններ և սկզբունքներ» կանոնակարգ 8/04-ի վերաբերյալ
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Խնդրում ենք հայտնել Ձեր դիտողություններն ու առաջարկությունները «Հաճախորդների բողոք-պահանջների քննության գործընթացը կարգավորող նվազագույն պայմաններ և սկզբունքներ» կանոնակարգ 8/04-ի վերաբերյալ:
Ստորև ներկայացնում ենք վերոնշյալ կանոնակարգի համառոտ բնութագիրը.
|
Փաստաթղթի անվանումը |
«Հաճախորդների բողոք-պահանջների քննության գործընթացը կարգավորող նվազագույն պայմաններ և սկզբունքներ» կանոնակարգ 8/04-ի նախագիծ |
|
Ում վրա է տարածվում |
|
|
Նպատակը |
Սպառողների շահերի պաշտպանություն |
|
Ոլորտը |
ֆինանսական կազմակերպությունների գործունեության թափանցիկություն և գործարար վարվելակերպ |
|
Առարկան |
ֆինանսական կազմակերպություններին ուղղված հաճախորդների բողոք-պահանջների քննության գործընթացը կարգավորող իրավական ակտերի նվազագույն պայմանները և սկզբունքները |
|
Գտնվելու վայրը |
տեղադրված է Կենտրոնական բանկի տնային էջի (www.cba.am)«ՀՀ կենտրոնական բանկի նախագծեր» բաժնում |
|
Ժամկետը |
Կենտրոնական բանկի տնային էջի (www.cba.am) «ՀՀ կենտրոնական բանկի նախագծեր» բաժնում նշված ժամկետը |
Շնորհակալություն համագործակցության համար:
Հարգանքներով՝
Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչության պետ՝ Վահե Վարդանյան