Պայմանագրերում (վկայագրերում) պայմաններին (կանոններին) հղում կատարելու վերաբերյալ
(Ուղարկվել է CBANet-ով/էլեկտրոնային փոստով 05/03/2014թ.)
Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր
Առևտրային բանկերին
Վարկային կազմակերպություններին
Ապահովագրական ընկերություններին
Առարկան՝ Պայմանագրերում (վկայագրերում) պայմաններին (կանոններին) հղում կատարելու վերաբերյալ
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ վերջին շրջանում ֆինանսական շուկայում միտում է նկատվում, որ ֆինանսական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների պայմանագրերում (վկայագրերում) հղում է կատարվում պայմանագրի անբաժանելի մաս կազմող պայմաններին (կանոններին, սակագներին, այլ ներքին ակտերին) առանց նշելու այդ պայմանների նույնականացման տվյալները:
Նշված խնդիրը առաջացրել է բազմաթիվ բողոքներ հաճախորդների շրջանակներում, ինչպես նաև խնդիրներ են առաջացրել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից պահանջների քննության ընթացքում:
Հաշվի առնելով վերը նշվածը, խնդրում ենք Ձեզ, հաճախորդների շահերի պաշտպանության և հետագա խնդիրներից խուսափելու նկատառումներից ելնելով պայմանագրերում պայմաններին հղում կատարելիս պարտադիր նշել այդ պայմանները նույնականացնող ամբողջական տվյալները, մասնավորապես՝ ընդունման ամսաթիվը, նույնականացման համարը, ընդունող մարմնի անվանումը:
Հորդորում ենք Ձեզ ապահովել նաև հաճախորդների համար վերջիններիս հասանելիությունը, մասնավորապես, եթե պայմանները հրապարակային են, ապա հարկավոր է հղում կատարել համապատասխան աղբյուրին (ինտերնետային էջ/բաժին/ենթաբաժին), եթե պայմանները ոչ հրապարակային են, ապա տրամադրել վավերացված թղթային օրինակը:
Շնորհակալություն համագործակցության համար:
Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար՝ Արմենուհի Մկրտչյան
Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել
Անժելա Ավետիսյանին