Վարկային ռեգիստրի և վարկային բյուրոյի մասին սպառողներին տեղեկություններ տրամադրելու և բացահայտելու վերաբերյալ
Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին
Առարկան՝ Վարկային ռեգիստրի և վարկային բյուրոյի մասին սպառողներին տեղեկություններ տրամադրելու և բացահայտելու վերաբերյալ
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Վերջին շրջանում սպառողների կողմից բազմաթիվ բողոքներ են ստացվել այն մասին, որ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների (այսուհետ` ընկերություն) կողմից ծառայություններ մատուցելուց չեն պահպանվել հաղորդակցման և տեղեկությունների հրապարակման կարգերը:
Հորդորում ենք Ձեզ, ծառայություններ մատուցելուց առաջնորդվել 2009թ. հուլիսի 28-ի ՀՀ կենտրոնական բանկի 229-Ն որոշմամբ հաստատված Կանոնակարգ 8/05-ի (այսուհետ` Կանոնակարգ 8/05) և 2009թ. հուլիսի 27-ի ՀՀ կենտրոնական բանկի 166-Ն որոշմամբ հաստատված Կանոնակարգ 8/03-ի (այսուհետ` Կանոնակարգ 8/03) պահանջներով:
Տեղեկացնենք նաև, որ վերջերս Համաշխարհային բանկի կողմից կատարվել են ուսումնասիրություններ և պարզվել է, որ սպառողները իրազեկված չեն «վատ վարկային պատմության հետ կապված բացասական հետևանքներինե: Ուստի, հաճախորդներին սպասարկելիս, ուշադրություն դարձրեք նաև վերը նշված կանոնակարգերի հետևյալ դրույթներին.
|
Տեղեկատվական ուղիներ |
Պահանջներ |
Իրավական նորմեր |
|
Ընդհանուր մոտեցում
|
|
|
|
Մինչև պայմանագիր կնքելը |
Օրինակ` ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ, ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՊԱՐՏՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՒՂԱՐԿՎԵՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐ և ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ (ԱՔՌԱ): ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՁԵՐ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ: |
|
|
|
|
|
Պայմանագիր |
Օրինակ` ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԱՆ ԳՐԱՖԻԿՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ, ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ .օրերի քանակ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՉԿԱՏԱՐՄԱՆ, ԹԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ) ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐ և/կամ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ (ԱՔՌԱ): |
|
|
Պայմանագրի գործողության ընթացքում |
Օրինակ` ՍԻՐԵԼԻ ՀԱՃԱԽՈՐԴ, ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԱՆ ԳՐԱՖԻԿՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ, ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ .օրերի քանակ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ՁԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՉԿԱՏԱՐՄԱՆ, ԹԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ) ՈՒՂԱՐԿԵԼՈՒ Է ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐ և/կամ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ (ԱՔՌԱ): ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ: |
|
Հարգանքով`
Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ` Անդրանիկ Գրիգորյան
Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել Սպառողների շահերի պաշտպանության և Շուկայի վարվելակերպի բաժին
Անժելա Ավետիսյանին