Ֆինանսական կազմակերպությունների կողմից արտաքին գովազդային վահանակների և պաստառների միջոցով հրապարակվող տեղեկատվության վերաբերյալ

Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր 
Առևտրային բանկերին, 
Վարկային կազմակերպություններին և 
Ապահովագրական ընկերություններին

Առարկան՝ Ֆինանսական կազմակերպությունների կողմից արտաքին գովազդային վահանակների և պաստառների միջոցով հրապարակվող տեղեկատվության վերաբերյալ

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

2016թ-ի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվել է բոլոր ֆինանսական կազմակերպությունների կողմից արտաքին գովազդային վահանակների և պաստառների միջոցով իրականացվող գովազդների (այսուհետ՝ Գովազդ) մոնիթորինգ: 

Մոնիթորինգը իրականացվել է Երևան քաղաքաի վարչական շրջաններից և ՀՀ մարզերից պատահական կարգով ընտրված վայրերում:

Ընդհանուր առմամբ մոնիթորինգի է ենթարկվել 56 չկրկնվող Գովազդ, որոնցից 71%-ը վարկերի վերաբերյալ գովազդներ են, 11%-ը ավանդների վերաբերյալ գովազդներ են, իսկ 18%-ը վերաբերում են այլ ֆինանսական ծառայությունների:

Մոնիթորինգի ընթացքում արձանագրվել են Գովազդների բովանդակության և օրենսդրության միջև անհամապատասխանություններ:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ձեզ անհրաժեշտ է հնարավորինս կարճ ժամկետներում համապատասխանեցնել իրականացվող Գովազդները գործող օրենսդրությանը և զերծ մնալ հետագայում ոչ ամբողջական, անարժանահավատ, ապակողմնորոշող և (կամ) ժամանակավրեպ տեղեկությունների հրապարակումից:

Կենտրոնական բանկը մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու ֆինանսական կազմակերպությունների կողմից բոլոր եղանակներով տեղեկությունների հրապարակումը և դրանցում օրենսդրական խախտումներ հայտնաբերելու դեպքում այսուհետ կիրառելու է համապատասխան վերահսկողական միջոցառումներ:

Շնորհակալություն համագործակցության համար:

Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար `   Արմենուհի Մկրտչյան

Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել Գրիգոր Աբաջյանին