ՀՀ ապահովագրական համակարգի 2010-2012 թթ. հնարավոր զարգացումները

ՀՀ ապահովագրական համակարգի 2010-2012 թթ. հնարավոր զարգացումները

Ֆինանսական համակարգի քաղաքականության և ֆինանսական կայունության վարչություն 
Ֆինանսական համակարգի վերլուծությունների բաժին

Ըստ ապահովագրական ընկերությունների 2010 – 2012 թթ. գործարար ծրագրերի

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2007թ.-ի հոկտեմμերի 30-ի թիվ 344Ն որոշման` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունները Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ են ներկայացրել 2010-12թթ. գործարար ծրագրերը, որտեղ ներկայացված են իրենց կողմից մշակված ռազմավարություններն, ինչպես նաև հիմնական ցուցանիշների կանխատեսումներն առաջիկա երեք տարիների համար:

Ամփոփման համար հիմք են հանդիսանում 27.05.2010 թվականի դրությամբ գործող 10 ապահովագրական ընկերության կողմից 2010-12թթ. համար Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ ներկայացված գործարար ծրագրերը: