ՀՀ բանկային համակարգի 2010-2012 թթ. հնարավոր զարգացումները

ՀՀ բանկային համակարգի 2010-2012 թթ. հնարավոր զարգացումները

Ֆինանսական համակարգի քաղաքականության և ֆինանսական կայունության վարչություն
Ֆինանսական համակարգի վերլուծությունների բաժին

Ըստ բանկերի 2010 – 2012 թթ. հեռանկարային զարգացման ծրագրերի

Ի կատարումն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 11.11.2003թ. թիվ 385 որոշման՝ ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերը ՀՀ կենտրոնական բանկ են ներկայացրել 2010-2012թթ. հեռանկարային զարգացման ծրագրերը, որտեղ ներկայացված են իրենց կողմից մշակված ռազմավարություններն առաջիկա երեք տարիների համար, ինչպես նաև կատարված են հիմնական ֆինանսական ցուցանիշների կանխատեսումները: