Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (2024 թվականի 2-րդ եռամսյակ - 2025 թվականի 1-ին եռամսյակ)
2024 թվականի 2-րդ եռամսյակից մինչև 2025 թվականի 1-ին եռամսյակը ներառյալ ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում պահպանվել է ցածր գնաճային միջավայրը: Այդուհանդերձ, 12-ամսյա գնաճն այդ ընթացքում արագացել է, ինչին հիմնականում նպաստել են արտաքին հատվածից փոխանցված թույլ գնաճային ազդեցությունները և ՀՀ ԿԲ-ի կողմից իրականացված դրամավարկային քաղաքականությունը:
Հաշվետու ժամանակահատվածում դիտվել է համախառն պահանջարկի աստիճանական ճշգրտում և աշխատաշուկայում լարվածության թուլացում, որը հանգեցրել է աշխատավարձերի, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի և գնաճային սպասումների նվազմանը: Ստեղծված իրավիճակում, հաշվի առնելով նաև ցածր գնաճային միջավայրի պահպանմանը նպաստող ռիսկերի դրսևորման մեծ հավանականությունը, ԿԲ-ն շարունակել է աստիճանաբար թուլացնել դրամավարկային պայմանները՝ նվազեցնելով քաղաքականության տոկոսադրույքը, ընդհանուր առմամբ, 1.75 տոկոսային կետով:
Արդյունքում՝ հաշվետու և դրան նախորդող ժամանակաշրջանում ԿԲ-ի վարած դրամավարկային քաղաքականության և արտաքին հատվածից փոխանցվող ազդեցությունների պայմաններում 12-ամսյա գնաճն ավելացել է՝ 2024 թ. մարտի -1.2%-ից մայիսին մտնելով դրական տիրույթ, իսկ 2025 թ. մարտին մոտեցել է նպատակային ցուցանիշին՝ կազմելով 3.3%: Նշված ժամանակահատվածում 12-ամսյա բնականոն գնաճը ևս ցուցաբերել է համանման վարքագիծ՝ 2024 թ-ի մարտի -0.7%-ից 2025 թ-ի մարտին հասնելով 2.0%-ի:
Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն