Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (3-րդ եռամսյակ 2023 թվական – 2-րդ եռամսյակ 2024 թվական)
(2024/2) Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն
(3-րդ եռամսյակ 2023 թվական – 2-րդ եռամսյակ 2024 թվական)
2023 թվականի 3-րդ եռամսյակից մինչև 2024 թվականի 3-րդ եռամսյակն ընկած 1 տարվա ընթացքում ՀՀ-ում պահպանվել է գնանկումային միջավայրը, որին հիմնականում նպաստել են արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցությունները և ՀՀ ԿԲ-ի կողմից իրականացված դրամավարկային քաղաքականությունը:
Հաշվի առնելով ՀՀ-ում պահպանվող գնանկումային միջավայրի, աշխատուժի առաջարկի ավելացմամբ աշխատաշուկայում լարվածության մեղմման արդյունքում՝ աշխատավարձերի, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի, ինչպես նաև գնաճային սպասումների նվազման ազդեցությունները՝ դիտարկվող ժամանակահատվածում ԿԲ-ն շարունակել է թուլացնել դրամավարկային պայմանները՝ իջեցնելով քաղաքականության տոկոսադրույքը, ընդհանուր առմամբ, 2.5 տոկոսային կետով:
Արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցությունների և ԿԲ կողմից իրականացված դրամավարկային քաղաքականության արդյունքում՝ հաշվետու ժամանակահատվածում 12-ամսյա գնաճը 2023 թ-ի հուլիս - 2024 թ-ի փետրվար հատվածում շարունակել է նվազել՝ փետրվարին կազմելով -1.7%, այնուհետև ավելացել է և հունիսին կազմել՝ 0.8%: Գրեթե նույն վարքագիծն է ցուցաբերել նաև 12-ամսյա բնականոն գնաճը. նշված ժամանակահատվածում նվազել է և փետրվարին կազմել՝ -0.7%, այնուհետև ավելացել է՝ հունիսին կազմելով 0.0%:
Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն