Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (2023 թվականի 2-րդ եռամսյակ - 2024 թվականի 1-ին եռամսյակ)

(2024/1) Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն 

(2023 թվականի 2-րդ եռամսյակ - 2024 թվականի 1-ին եռամսյակ)     

2023 թվականի 2-րդ եռամսյակից մինչև 2024 թվականի 2-րդ եռամսյակն ընկած 1 տարվա ընթացքում ՀՀ-ում ձևավորվել և պահպանվել է ցածր գնաճային միջավայր: Դրան հիմնականում նպաստել են արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցությունները, ՀՀ ԿԲ-ի կողմից իրականացված դրամավարկային քաղաքականությունը և դրամի արժևորումը:

Հաշվի առնելով արտաքին հատվածից գնանկումային ազդեցությունների փոխանցման հետևանքով գնաճի շարունակական նվազման և ՀՀ աշխատաշուկայում աշխատավարձերի աճի տեմպի դանդաղման, ինչպես նաև գնաճային սպասումների որոշակի նվազման ազդեցությունները ընդհանուր գնաճային միջավայրի վրա՝ դիտարկվող ժամանակահատվածում ԿԲ-ն աստիճանաբար թուլացրել է դրամավարկային պայմանները՝ իջեցնելով քաղաքականության տոկոսադրույքը, ընդհանուր առմամբ, 2.25 տոկոսային կետով:

Արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցությունների և ԿԲ-ի կողմից իրականացված դրամավարկային քաղաքականության արդյունքում հաշվետու ժամանակահատվածում 12-ամսյա գնաճը նվազել է 6.7 տոկոսային կետով և 2024 թ․ մարտին կազմել է -1.2%: Գրեթե նույն տեմպերով նվազել է նաև 12-ամսյա բնականոն գնաճը՝ 7.1 տոկոսային կետով, և մարտին կազմել՝ -0.7%:

Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն