ՀՀ ԿԲ բանբեր (2009թ. 1-ին եռամսյակ)

ՀՀ ֆինանսական համակարգը 2000 թվականի առաջին եռամսյակում

ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերը 

31.03.2009 թվականի դրությամբ ՀՀ տարածքում գործել են 22 առևտրային Բանկեր` 391 մասնաճյուղերով:

Առևտրային բանկերի ընդհանուր կապիտալը

2009 թվականի առաջին եռամսյակում առևտրային բանկերի ընդհանուր կապիտալն ավելացել է 1.5%-ով (3.5 մլրդ դրամով) և 31.03.2008 թ. դրությամբ կազմել 238.9 մլրդ դրամ:

Ընդհանուր կապիտալի աճը հիմնականում պայմանավորվել է մեկ բանկի կողմից կանոնադրական հիմնադրամի 3.0 մլրդ դրամ համալրմամբ:

Եռամսյակի ընթացքում ընդհանուր կապիտալի համարժեքության ցուցանիշը նվազել է 1.3 տոկոսային կետով և կազմել 26.2%: Դիտարկվող ժամանակահատվածում ընդհանուր կապիտալի և ընդհանուր ակտիվների հարաբերակցության ցուցանիշը նվազել է 1.8 տոկոսային կետով` եռամսյակի վերջին կազմելով 21.2%:

Առևտրային բանկերի ընդհանուր պարտավորությունները

Հաշվետու եռամսյակի ընթացքում ընդհանուր պարտավորություններն ավելացել են 12.8%-ով (100.7 մլրդ դրամով) և տարեվերջին կազմել 889.0 մլրդ դրամ: Ընդհանուր պարտավորությունների աճ է արձանագրվել 17 բանկում և նվազում՝ 5 բանկում:

Բանկերի պարտավորությունների կազմում հիմնականում աճել են իրավաբանական և ֆիզիկական անձանց համընդհանուր ավանդները (ցպահանջ և ժամկետային միջոցները). աճը կազմել է 18% (81.1 մլրդ դրամ):

31.03.2009 թ. դրությամբ համընդհանուր ավանդների մեծությունը կազմել է 530.5 մլրդ դրամ: Իրավաբանական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդներն աճել են 23.7%-ով (50.6 մլրդ դրամով), ֆիզիկական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդները` 12.9%-ով (30.4 մլրդ դրամով):