Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (Գնաճի հաշվետվություն, 2006թ. 1-ին եռամսյակ)
Ներածություն
2006 թվականի դրամավարկային քաղաքականության իրականացումը սկսվեց երկու խոշոր կառուցվածքային բարեփոխումներով. առաջին՝ 2006 թվականի հունվարի 1-ից ՀՀ կենտրոնական բանկն ընդունեց գնաճի կառավարման նոր մոտեցում՝ անցում կատարելով գնաճի նպատակադրման ռազմավարությանը, երկրորդ՝ նոր ռազմավարության արդյունավետության բարձրացման նկատառումով փոփոխվեցին դրամավարկային քաղաքականության գործիքների կիրառման մոտեցումները: