Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (1-ին եռ․ 2019 թ․ - 4-րդ եռ․ 2019 թ․)

(2019/4) Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն

(1-ին եռ․ 2019 թ․ - 4-րդ եռ․ 2019 թ․)

2019 թվականին, պահպանվող ցածր գնաճային միջավայրի պարագայում, ՀՀ կենտրոնական բանկն իրականացրել է գնաճի աստիճանական վերականգնմանն  ու միջնաժամկետում այն իր նպատակային ցուցանիշին մոտեցնելուն ուղղված դրամավարկային քաղաքականություն: Տարվա ընթացքում ցածր գնաճային միջավայրը պայմանավորող հիմնական գործոններն են եղել այդ ժամանակահատվածում իրականացված սպասվածից ավելի զսպողական հարկաբյուջետային քաղաքականությունը, արտաքին աշխարհից փոխանցված գնանկումային ազդեցությունները, ինչպես նաև դրսևորված որոշ կառուցվածքային գործոններ, ինչպիսիք են՝ ապրանքային շուկայում մրցակցության աճը և պահանջարկի տեղաշարժը կարճաժամկետ սպառման ապրանքների շուկայից երկարաժամկետ սպառման ապրանքների շուկա: Այս իրավիճակում ԿԲ-ն 2019թ. ընթացքում շարունակել է իրականացնել խթանող դրամավարկային քաղաքականություն, այդ թվում երկու անգամ թուլացնելով դրամավարկային պայմանները, գնաճի նպատակային ցուցանիշին կանխատեսվող 3 տարվա հորիզոնում հասնելու համար։