Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (3-րդ եռ․ 2018 թ․ - 2-րդ եռ․ 2019 թ․)
(2019/2) Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն
(3-րդ եռ․ 2018 թ․ - 2-րդ եռ․ 2019 թ․)
2018 թվականի երրորդ եռամսյակից մինչև 2019 թվականի երրորդ եռամսյակն ընկած մեկ տարվա ընթացքում ՀՀ կենտրոնական բանկը շարունակել է վարել խթանող դրամավարկային քաղաքականություն, ինչը հիմնականում ուղղված է եղել համախառն պահանջարկի, հետևաբար և ներքին գների վրա այդ ժամանակահատվածում իրականացված զսպողական հարկաբյուջետային քաղաքականության և արտաքին աշխարհում ձևավորված թույլ գնաճային միջավայրի ազդեցության չեզոքացմանը: Սակայն, այդ ժամանակահատվածում նշված երկու գործոններն էլ եռամսյակից եռամսյակ սպասվածից ավելի զսպող են եղել, ինչի հետևանքով թե՛ 12-ամսյա ընդհանուր և թե՛ բնականոն գնաճները պահպանվել են ծրագրված ցուցանիշից ցածր մակարդակում՝ 2019թ-ի հունիսի վերջին կազմելով համապատասխանաբար 2.5% և 1.5%: