ՀՀ ԿԲ տարեկան վիճակագրական տեղեկագիր (2010 թվական)
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Վիճակագրական տեղեկագիրը» ամփոփ ներկայացնում է մակրոտնտեսական, հարկաբյուջետային, դրամավարկային, ինչպես նաև ՀՀ վճարահաշվարկային, ՀՀ բանկային համակարգի հիմնական ցուցանիշները և տնտեսական նորմատիվները: Իրական և արտաքին հատվածների ցուցանիշների աղբյուրը ՀՀ ազգային վիճակագրության ծառայության տրամադրած տվյալներն են: Հարկաբյուջետային, դրամավարկային և ֆինանսական վիճակագրության տվյալները հաշվարկվել են ՀՀ կենտրոնական բանկում:
Դրամավարկային և ֆինանսական վիճակագրության տվյալները տեղեկատվություն են պարունակում ՀՀ միջազգային պահուստների, փողի ագրեգատների, առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների ամփոփ ցուցանիշների, ֆինանսական շուկայի և փոխարժեքների վերաբերյալ:
ՀՀ ԿԲ «Վիճակագրական տեղեկագրում» ներկայացված տվյալների մշակման մեթոդիկան ներկայացվել է «ՀՀ ԿԲ վիճակագրական տեղեկագրի կազմման մեթոդիկան» նյութում, որն առաջին անգամ հրատարակվել է 2000թ., ապա վերահրատարակվել 2003թ` հաշվի առնելով տեղի ունեցած մեթոդական փոփոխությունները: Ներկայացված տվյալների հաշվարկման տեխնոլոգիան ներկայացվել է 2000թ. հրատարակված «Ուղեցույց ՀՀ ԿԲ վիճակագրական տեղեկագրի վերաբերյալ» նյութում: