ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվություն (2020 թվական)

Ուղերձ

Հարգելի՛ քաղաքացիներ

2021 թվականի տարեկան հաշվետվությունում փորձել ենք ներկայացնել տարվա ընթացքում Կենտրոնական բանկի անցած ճանապարհը, նրա ձեռքբերումներն ու առկա խնդիրները: Փորձել ենք նաև նշել ապագային միտված որոշակի անելիք ներ, որոնց կատարման կամ չկատարման վերաբերյալ հաշվետու ենք լինելու: 2021 թվականը Հայաստանի համար վերականգնման տարի էր՝ իր բոլոր դժվարություններով հանդերձ:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, կորոնավիրուսի ցավալի ալիքները, տնտեսական անորոշությունը իրենց ազդեցությունն ունեցան մակրոտնտեսական քաղաքականության և տնտեսական զարգացման վրա: Տարվա ընթացքում գրանցվեց գնաճի արագացում, ինչը ԿԲ գործողությունների շնորհիվ տարեվերջին սկսեց դանդաղել: Ֆինանսական համակարգը տարվա ընթացքում վերականգնեց կորցրած կարողությունները՝ հիմքեր ստեղծելով ապագա զարգացման համար: Այնուամենայնիվ, տնտեսական աճը տարվա ընթացքում վերականգնվեց, և տարին, այդ առումով, կարելի է գնահատել դրական, ինչը, սակայն, անհնար կլիներ առանց մակրոտնտեսական կայունության պահպանման: Գների ու ֆինանսական կայունության նպատակների իրականացմանն ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ մեր առանձին հաշվետվություններում:

Որպես Կենտրոնական բանկի 2021 թվականի հիմնական ձեռքբերում կարելի է վստահորեն դիտարկել նոր ռազմավարության ընդունումը: Դա ուրվագծում է մեր տեսլականը և զարգացման ուղղությունները, որոնց իրականացմանը նպատակա ուղղելու ենք մեր հիմնական ջանքը մոտակա տարիների ընթացքում: ԿԲ ռազմավարության կարևորագույն ուղղությունը ֆինանսական համակարգի թվայնացումն է, որը պահանջելու է մարդկային և ֆինանսական զգալի ռեսուրսների ներդրում: Դա ուղղված է պետական և մասնավոր հատվածների կարողությունների ձևավորման հարմար և ապահով միջավայրի ստեղծմանը: Հատկանշական է, որ թվայնացման օրակարգի ներդրման մեջ մեծ է Կենտրոնական բանկ և պետություն, պետություն և մասնավոր հատված, Կենտրոնական բանկ և արտաքին հատված համագործակցությունների դերը: Որդեգրված ռազմավարությամբ պարտավորվել ենք մեր մանդատի ներքո բարձրացնել հասարակության բարեկեցությունը: Ռազմավարական ուղղություններին և նպատակներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հաշվետվության համապատասխան գլխում և 2021 թ. հաստատված «ԿԲ ռազմավարություն»  փաստաթղթում:

Քաղաքականության ուղղություններից վերահսկողության ոլորտում են իրականացվել ամենաընդգրկուն բարեփոխումները: ԿԲ վերահսկողության տեսլականի համաձայն՝ վարչական վերահսկողական եղանակներից աստիճանաբար պետք է անցում կատարվի ֆինանսական կազմակերպությունների կողմից սեփական ռիսկերի ավելի որակյալ գնահատմանը: Ձևափոխման ընթացքում խիստ կարևոր է Կենտրոնական բանկի և ֆինանսական համակարգի միջև ձևավորվող երկխոսությունը և բոլոր մակարդակներում մարդկային կարողությունների զարգացումը: Այս նպատակով արդեն իսկ մշակվել է առևտրային բանկերի սթրես թեստավորման մեթոդաբանությունը: Բացի այդ, առանձնացվել է գործարար վարվելակերպի ռիսկերի վերահսկողությունը, ինչը կարևոր է ֆինանսական ծառայությունների սպառողների շահերի պաշտպանության բարելավման տեսակետից:

Այս տարվա տարեկան հաշվետվությունն անդրադառնում է ԿԲ բարձրագույն ղեկավար մարմնի՝ ԿԲ խորհրդի գործունեությանը նույնպես: Ներկայացված է ԿԲ խորհրդի կողմից քաղաքականության որոշումների կայացման գործընթացը, ինչպես նաև կառավարչական և վերահսկողական գործառույթների իրականացումը:

Նախորդ տարվա ավարտին ԿԲ կառավարչական կառուցվածքում կատարվել էին որոշակի բարեփոխումներ: Ձևավորվել էին Գնումների համակարգման ծառայությունը, Նախագծերի կառավարման կենտրոնը և այլ միավորներ: Այս առանձնացված ստորաբաժանումները էապես պետք է բարելավեն ԿԲ կարողությունները և արդյունավետությունը համապատասխան ոլորտներում: Մենք կարևորում ենք մեր՝ որպես կառույցի և մեր աշխատակիցների՝ որպես հասարակության անդամների կորպորատիվ: սո ցի ա լա կան պատասխանատվության մակարդակի բարձրացումը: Մենք անմասն չենք մնալու այս գործում և շարունակելու ենք զարգացնել այս ուղղությունը՝ նպաստելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևորության գիտակցմանը:

Մեր ձեռնարկած բոլոր փոփոխությունները շարունակական են լինելու. դրանք ուղղված կլինեն դրամավարկային քաղաքականության իրականացմանը, վճարահաշվարկային ոլորտում մեր անելիքների բարելավմանը և հաղորդակցման արդյունավետության բարձրացմանը: Այս ամենը գերազանցությամբ անելու հիմնաքարը մեր մարդիկ են: Ուստի ամենակարևոր բարեփոխումը կապված կլինի ԿԲ մարդկային կարողությունների հետ:

Շնորհակալ ենք Ձեր աջակցության համար: 

Կենտրոնական բանկի նախագահ    Մարտին Գալստյան