ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվություն (2008 թվական)

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին է ներկայացնում 2008 թ. ֆինանսական հաշվետվությունը դեկտեմբերի 31-ի դրությամբ, որը ներառում է տարեկան հաշվեկշիռը, եկամուտների և ծախսերի մասին հաշվետվությունը, դրամական միջոցների շարժի վերաբերյալ հաշվետվությունը, կապիտալի շարժի վերաբերյալ հաշվետվությունը և ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները: