ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվություն (2005 թվական)

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին է ներկայացնում 2005 թ. ֆինանսական հաշվետվությունը դեկտեմբերի 31-ի դրությամբ, որը ներառում է տարեկան հաշվեկշիռը, եկամուտների և ծախսերի մասին հաշվետվությունը, դրամական միջոցների շարժի վերաբերյալ հաշվետվությունը, կապիտալի շարժի վերաբերյալ հաշվետվությունը և ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները:

Կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունը կազմված է Ֆինանսական հաշվետվությունների ներկայացման միջազգային ստանդարտներին համապատասխան` Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունված և հաստատված հաշվապահական հաշվառման սկզբունքների հիման վրա: Բոլոր էական հարցերում Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտները համապատասխանում են Ֆինանսական հաշվետվությունների ներկայացման միջազգային ստանդարտներին: Կենտրոնական բանկի խորհուրդը պատասխանատու է ֆինանսական հաշվետվություններում արտացոլված հաշվապահական տեղեկատվության արժանահավատության համար: Կենտրոնական բանկի խորհուրդը պատասխանատու է Կենտրոնական բանկի ակտիվների պահպանման, կեղծիքների կանխման և բացահայտման համար: