Բազելյան ինստիտուտի կողմից հրապարակվել է երկրների փողերի լվացման դեմ պայքարի 2016թ. ցուցանիշը

Սկսած 2012թ.-ից Բազելյան ինստիտուտի կողմից յուրաքանչյուր տարի հրապարակվում է փողերի լվացման դեմ պայքարի ցուցանիշ, որով երկրները դասակարգվում են՝ ըստ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) ռիսկի մակարդակի: Ռիսկը գնահատվում է՝ ելնելով ՖԱԹՖ հանձնարարականներին համապատասխանության, ֆինանսական կարգավորման, թափանցիկության, կոռուպցիայի և օրենքի գերակայության մակարդակից: Դասակարգման համար հիմք են հանդիսանում ՖԱԹՖ-ի, Թրանսփարենսի ինթերնեյշնլի, Համաշխարհային բանկի և Համաշխարհային տնտեսական ֆորումի հանրամատչելի տվյալները: Դասակարգման արդյունքները ներկայացվում են ըստ ՓԼ/ԱՖ ռիսկերի նվազման կարգի:

2016թ. Բազելյան ինստիտուտի կողմից դիտարկվել է թվով 149 երկիր, որի արդյունքում ՓԼ/ԱՖ ռիսկի առավել բարձր մակարդակ է գրանցվել Իրանում, Աֆղանստանում և Տաջիկստանում, իսկ որպես նվազ ռիսկային են ճանաչվել Ֆինլանդիան և Լիտվան:

Հայաստանը նախորդ տարվա համեմատ էապես բարելավել է իր դիրքերը՝ 120-ից Հայաստանը նախորդ տարվա համեմատ էապես բարելավել է իր դիրքերը՝ 120-ից բարձրանալով 128-րդ հորիզոնական՝ այսպիսով առաջատար դիրք զբաղեցնելով տարածաշրջանում, այնպես էլ ԱՊՀ երկրների շարքում: Համեմատության համար նշենք, որ Վրաստանը զբաղեցնում է 123-րդ հորիզոնականը, Ադրբեջանը՝ 118-րդը, Ռուսաստանը՝ 58-րդը, Թուրքիան՝ 48-րդը:

Սույն գնահատականի վրա էական ազդեցություն է ունեցել է 2015թ. Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից իրականացված ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման արդյունքներով, որով Հայաստանն արձանագրել էր ՖԱԹՖ վերանայված հանձնարարակններին տեխնիկական համապատասխանության և համակարգի արդյունավետության բարձր մակարդակ:
Դասակարգման մեթոդաբանությանը և արդյունքներին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով.