Վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման կարգը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 25-Ն
30.01.2026
Վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման կարգը հաստատելու մասին
հրապարակման ամսաթիվ՝ 20.02.2026
Նպատակ ունենալով ապահովել Հայաստանի Հանրապետության վճարահաշվարկային համակարգում միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի արդյունավետ կառավարմանն ուղղված համապատասխան գործիքակազմի առկայությունը,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասին «ե» և «իդ» կետերը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հաստատել Վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման կարգը՝ համաձայն Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան
Երևան