Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների ներդրումային քաղաքականությունը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 207 Լ 18.11.2025
Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների ներդրումային քաղաքականությունը հաստատելու մասին
Նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների կառավարման արդյունավետությունը, թափանցիկությունը և համապատասխանությունը միջազգային լավագույն փորձին,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը, 20-րդ հոդվածի «ե», ժդ» կետերը և 52-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է .
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների կառավարման ներդրումային քաղաքականությունը` համաձայն Հավելված 1-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 28-ից:
3. Սույն որոշմամբ հաստատված կառավարման սահմանաչափերի փոփոխությունները չեն տարածվում որոշման ուժի մեջ մտնելու պահին Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստներում առկա բաց դիրքերի վրա:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝ Մարտին Գալստյան
Երևան