ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ հաշվետվությունների նախագծերի վերաբերյալ քննարկումներ ֆինանսական հաստատությունների հետ
2024 թվականի հոկտեմբերի 11-ից 16-ը ՀՀ կենտրոնական բանկում անց են կացվել 2021-2023թթ․ ՓԼ/ԱՖ/ԶՈԶ ՏՖ ռիսկերի ազգային գնահատմանն առնչվող աշխատանքային քննարկումներ ՀՀ առևտրային բանկերի, ներդրումային ընկերությունների, դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների, Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտի և Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են 2021-2023թթ․ ՓԼ/ԱՖ/ԶՈԶ ՏՖ ռիսկերի ազգային գնահատման շրջանակում ֆինանսական հաստատությունների ներհատուկ ռիսկերին, դրանց ներքին հսկողության համակարգերին առնչվող հարցերը։
Հանդիպումների ընթացքում արձանագրվել է նաև 2021-2023թթ. ՓԼ/ԱՖ/ԶՈԶ ՏՖ ռիսկերի ազգային գնահատման գործընթացում մասնավոր հատվածի բարձր ներգրավվածությունը, ինչպես նաև ընդգծվել է դրա շարունակական ապահովման կարևորությունը:
