Անց է կացվել դասընթաց ՀՀ տարածքում գործող գրավատների ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների և ՀՀ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչության աշխատակիցների մասնակցությամբ

Սույն թվականի հուլիսի 15-ին ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից անց է կացվել դասընթաց ՀՀ տարածքում գործող գրավատների ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների և ՀՀ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչության աշխատակիցների մասնակցությամբ:

Դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել են. 

  • փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերին առնչվող պարտականությունները
  • իրավիճակային խնդիրներ
  • կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևեր
  • տեղեկատվական տեխնոլոգիաների դերը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում:

Դասընթացը կրելու է շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով բոլոր հաշվետվություն տրամադրող անձանց իրազեկել ՓԼ/ԱՖ, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում առկա զարգացումների վերաբերյալ: