Անց է կացվել դասընթաց ՀՀ տարածքում գործող ապահովագրական կազմակերպությունների, ապահովագրական միջնորդների ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների և ՀՀ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչության աշխատակիցների մասնակցությամբ
Սույն թվականի հուլիսի 12-ին ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից անց է կացվել դասընթաց ՀՀ տարածքում գործող ապահովագրական կազմակերպությունների, ապահովագրական միջնորդների ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների և ՀՀ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչության աշխատակիցների մասնակցությամբ:
Դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել են.
- փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերին առնչվող պարտականությունները
- ապահովագրական գործառնությունների միջոցով փողերի լվացման սխեմա
- իրավիճակային խնդիրներ
- կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևեր
- տեղեկատվական տեխնոլոգիաների դերը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում:
Դասընթացը կրելու է շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով բոլոր հաշվետվություն տրամադրող անձանց իրազեկել ՓԼ/ԱՖ, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում առկա զարգացումների վերաբերյալ: