Անց է կացվել դասընթաց խաղատների, շահումով խաղերի, ներառյալ ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող անձանց, ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ

Սույն թվականի նոյեմբերի 4-ին ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից անց է կացվել դասընթաց՝ խաղատների, շահումով խաղերի, ներառյալ՝ ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող անձանց ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների, ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ: Դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել են հետևյալ թեմաները՝

  • ՀՀ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի ազգային գնահատման արդյունքները
  • փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերին առնչվող պարտականություններ
  • թիրախային ֆինանսական պատժամիջոցներ
  • կասկածելիության չափանիշներ
  • իրավիճակային խնդիրներ
  • հաշվետվությունների ներկայացման նոր տեխնոլոգիաներ:

 
Դասընթացը կրելու է շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով բոլոր հաշվետվություն տրամադրող անձանց իրազեկել ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում առկա զարգացումների վերաբերյալ: