Անց է կացվել դասընթաց աուդիտորական, հաշվապահական ընկերությունների աշխատակիցների և ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ
Սույն թվականի նոյեմբերի 11-ին ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից անց է կացվել դասընթաց՝ աուդիտորական, հաշվապահական ընկերությունների աշխատակիցների և ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ: Դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել են հետևյալ թեմաները՝
- ՀՀ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի ազգային գնահատման արդյունքները
- փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերին առնչվող պարտականություններ
- թիրախային ֆինանսական պատժամիջոցներ
- կասկածելիության չափանիշներ
- իրավիճակային խնդիրներ
- հաշվետվությունների ներկայացման նոր տեխնոլոգիաներ:
Դասընթացը կրելու է շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով բոլոր հաշվետվություն տրամադրող անձանց իրազեկել ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում առկա զարգացումների վերաբերյալ: