Անց է կացվել կլոր-սեղան քննարկում

Սույն թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից անց է կացվել կլոր-սեղան քննարկում ՀՀ տարածքում գործող բանկերի ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների և ՀՀ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչության աշխատակիցների մասնակցությամբ:

Քննարկման շրջանակներում որոշ բանկեր ներկայացրել են իրենց փողերի լվացման և ահաբեկչության ֆիաննսավորման ռիսկերի գնահատման փորձը և առանց առերես շփման հարաբերություններ ենթադրող պրոդուկտների հետ կապված ռիսկերը: Միաժամանակ, Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից ներկայացվել են 2018թ.-ի ընթացքում ստացված կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունների ամփոփումը, ինչպես նաև տարանցիկ միջնորդավորված գործարքների վերաբերյալ թեմաներ: