Անց է կացվել դասընթաց ՀՀ տարածքում գործող բոլոր նոտարների համար
Սույն թվականի նոյեմբերի 22-ին, 29-ին և դեկտեմբերի 6-ին ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի ներկայացուցիչները ՀՀ նոտարական պալատում մասնակցել են ՀՀ տարածքում գործող բոլոր նոտարների համար կազմակերպվող դասընթացին:
Դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել են հետևյալ թեմաները.
- ՀՀ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի ազգային գնահատման արդյունքները
- փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերին առնչվող պարտականություններ
- թիրախային ֆինանսական պատժամիջոցներ
- կասկածելիության չափանիշներ
- իրավիճակային խնդիրներ: