Անց է կացվել դասընթաց ՀՀ տարածքում գործող բանկերի ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների համար

Սույն թվականի փետրվարի 17-ին ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից անց է կացվել դասընթաց՝ ՀՀ տարածքում գործող բանկերի ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների համար «ՓԼ/ԱՖ կանխարգելման գործառույթի առանձին տարրերի միջազգային լավագույն փորձը» թեմայով: Թեմայի շրջանակներում անդրադարձ է կատարվել. 

  • ՓԼ/ԱՖ ռիսկերի ռազմավարական վերլուծություններ իրականացնելու մեթոդաբանությանը,
  • Միջազգային պատժամիջոցների պահպանմանը,
  • Թղթակցային հարաբերությունների առանձնահատկություններին,
  • Ուսուցումների կազմակերպմանը և ներքին դիտարկումների մարմնի ռեսուրսներին: