Անց է կացվել հեռավար դասընթաց ՀՀ տարածքում գործող ոչ առևտրային կազմակերպությունների համար

Սույն թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից անց է կացվել հեռավար դասընթաց՝ ՀՀ տարածքում գործող ոչ առևտրային կազմակերպությունների և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների մասնակցությամբ:

Դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել են.

  • ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի բաղկացուցիչները և ոչ առևտրային կազմակերպությունների դերը,
  • Ոչ առևտրային կազմակերպությունների՝ ԱՖ նպատակով չարաշահման ռիսկերը և կասկածելիության չափանիշները,
  • ՓԼ/ԱՖ ռիսկերի ազգային գնահատման արդյունքները: