Անց են կացվել հեռավար դասընթացներ

Անց են կացվել հեռավար դասընթացներ ՀՀ տարածքում գործող ոչ ֆինանսական հաստատությունների համար վերջիններիս վերահսկող մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ

Սույն թվականի դեկտեմբերի 9-24-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից անց են կացվել հեռավար դասընթացներ՝ ՀՀ տարածքում գործող նոտարների, աուդիտորների, աուդիտորական կազմակերպությունների, փորձագետ հաշվապահների,  շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի կազմակերպիչների համար՝ վերջիններիս վերահսկող մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել են​. 

  • ՓԼ/ԱՖ/ԶՈԶ ՏՖ ռիսկերի ազգային գնահատման արդյունքները.
  • ՓԼ սխեմաներ.
  • Գործարքի կամ գործարար հարաբերության բարձր ռիսկի և կասկածելիության չափանիշներ.
  • ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում հաշվետու անձանց պարտականությունները:

​Դասընթացները կրելու են շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով բոլոր հաշվետու անձանց իրազեկել ՓԼ/ԱՖ, ինչպես նաև ԶՈԶ տարածման ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում առկա զարգացումների վերաբերյալ:​