Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում գաղափարների մշակման և նախագծերի կառավարման ընթացակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2008 թվականի ապրիլի 17-ի թիվ 1/360 Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/240 Լ
11.05.2023
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում գաղափարների մշակման և նախագծերի կառավարման ընթացակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2008 թվականի ապրիլի 17-ի թիվ 1/360 Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Նպատակ ունենալով նպաստել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ռազմավարությամբ ամրագրված նախագծային կառավարման մտածելակերպի ներդրմանն ու կայացմանը և ապահովել նախագծերի կառավարման գործընթացի արդյունավետությունը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով`
Ո ր ո շ ու մ ե մ.
- Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում գաղափարների մշակման և նախագծերի կառավարման ընթացակարգը»՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2008 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում մշակվող կամ բանկի կողմից ձեռք բերվող կիրառական համակարգչային ծրագրերի և ծրագրային նոր տարբերակների մշակման/ձեռքբերման, փորձարկման, ներդրման և շահագործման մասին» կարգը հաստատելու վերաբերյալ թիվ 1/360Լ որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման հաջորդ օրը:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ