Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2001 թվականի երկրորդ եռամսյակի բանբերի մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 219Ա
14/08/2001
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2001 թվականի երկրորդ եռամսյակի բանբերի մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը, ղեկավարվելով նույն օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2001 թվականի երկրորդ եռամսյակի բանբերը:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը՝ սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2001 թվականի երկրորդ եռամսյակի բանբերի հրատարակումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:
Նախագահ Տ. Սարգսյան