Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2004 թվականի երկրորդ եռամսյակի բանբերի մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 211Ա
25/08/2004
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2004 թվականի երկրորդ եռամսյակի բանբերի մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը, ղեկավարվելով նույն օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2004 թվականի երկրորդ եռամսյակի բանբերը:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2004 թվականի երկրորդ եռամսյակի բանբերի հրատարակումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Տ. Սարգսյան
2004 թ. սեպտեմբերի 15, ք. Երևան