Սղաճը Հայաստանի Հանրապետությունում 2003 թվականի առաջին կիսամյակում

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 266
 30.07.2003

Սղաճը Հայաստանի Հանրապետությունում 2003 թվականի առաջին կիսամյակում

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը  

Ո ր ո շ ու մ  է.

  1. Հավանություն տալ  «Սղաճը Հայաստանի Հանրապետությունում 2003 թվականի առաջին կիսամյակում» նյութին :
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակազմին՝ սահմանված ժամկետում ապահովել վերոհիշյալ նյութի հրատարակումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                      Տ. Սարգսյան

2003 թ. օգոստոսի 13, ք. Երևան