Հայաստանի Հանրապետության դրամավարկային քաղաքականության 2002 թվականի ծրագրի վերջնական տարբերակը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 31
 31.01.2002

Հայաստանի Հանրապետության դրամավարկային քաղաքականության 2002 թվականի ծրագրի վերջնական տարբերակը հաստատելու մասին

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովների առաջարկությունները և դիտողությունները Հայաստանի Հանրապետության դրամավարկային քաղաքականության 2002 թվականի ծրագրի վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տարվա պաշտոնական ամփոփված նախնական ցուցանիշների հրապարակման արդյունքները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  20-րդ հոդվածի «բ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության դրամավարկային քաղաքականության 2002 թվականի ծրագրի վերջնական տարբերակը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

Նախագահ    Տ. Սարգսյան